Այս տարի իմ ամառային արձակուրդները շատ լավ են անցնում։ Մենք ընտանիքով գնացել ենք Եգիպտոս, ես այնտեղ առաջին անգամ չէի, բայց միևնույն է շատ լավ անցավ։ Ես սիրում եմ լողալ, լողում էի ծովում, լողավազանում։ Եղբորս հետ սահում էին ջրային ատրակցիոններով, սեղանի թենիս էինք խաղում և պարում էինք տարբեր պարեր։ Նաև նստել ենք ուղտ և պտտվել քաղաքում։ Այնտեղ ես ու եղբայրս ծանոթացանք 2 եղբայրների հետ, նրանց մայրիկը չինուհի էր, իսկ հայրիկը գերմանացի, շատ էինք մտերմացել և երբ իմացան գնում ենք, շատ տխրեցին։ Եգիպտացի աշխատակիցները շատ բարեհամբույր էին և մեզ շատ լավ էին վերաբերում։ Ես շատ զարմացել եմ, որ հյուրանոցի բոլոր աշխատողները տղաներ էին, անգամ սենյակները տղաներն էին մաքրում։ Ես շատ եմ սիրում ճամփորդել։